Քաղաքական12:19, 17 Ապրիլ 2024
Գազայի ճգնաժամը շարունակում է մնալ Էրդողանի օրակարգում

Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ին գումարված կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Նա անդրադարձել է Պաղեստինի Գազայի հավածում տիրող իրավիճակին՝ ընգծելով, որ Թուրքիան շարունակելու է աջակցել պաղեստինցիներին:
«Գազայի ճգնաժամում շարունակելու ենք անրհրաժեշտ ձևով կատարել մեր եղբայրական պարտքը»,-ասել է նա:
Ապա նաև Իսրայելին մեղադրել դաժան գործողություններ իրականացնելու մեջ՝ ընգծելով, որ ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե անբարոյական քարոզչությունների ետևում ինչեր կան և ինչ իրողություններ են թաքնված դրանցում:
Էրդողանն անդրադարձել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ ապրիլի 14-ի գիշերն իրականացված հարձակմանը ևս՝ հայտնելով իր մտահոգությունը տարածաշրջանում հնարավոր լայնմասշտաբ պատերազմի բռնկման հարցում:
Թուրքիայի նախագահն այս հարցում հավաքական Արևմուտքին մեղադրել է երկդիմի քաղաքականության մեջ և ուշադրություն հրավիրել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման անարձագանք լինելու վրա:
«Վերջին դեպքի հիմքում ընկած խնդիրը պետք է բացահայտվի: Իսրայելի դաժանությանը, որը ոտնահարեց միջզգային հիմնարար սկզբունքները, մի քանի երկրից բացի ոչ մի արձագանք չեղավ»,-հավելել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը ընգծել է նաև, որ հոկտեմբերի 7-ից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացուներից հետո Իսրայելը մինչ օրս շարունակում է տարածաշրջանը ենթարկել պրովոկացիոն քայլերի՝ լարվածության բոցը տարածաշրջանում տարածելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |