Քաղաքական17:00, 17 Ապրիլ 2024
Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը

Թուրքական ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Իրականում» ծրագրի շրջանակներում հաղորդավար Քուրշադ Օղուզն անդրադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կուլիսային խոսակցություններին:
Նա ասել է, որ առաջիկայում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է լքել կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Օղուզը նշել է, որ իշխող կուսակցության ներսում մեծ անհանգստություն է տիրում, ինչպես նաև խոսվում է մոտ ժամանակներս կառավարության կազմում սպասվող մեծ փոփոխությունների մասին:
Հաղորդավարը, անդրադառնալով տարածվող մեկ այլ կուլիսային խոսակցության, հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե Էրդողանն ինչ է պատրաստվում անել:
«Այս պահին կուսակցության ներսում բոլորը լարված են, նախագահ Էրդողանն իր անելիքների վերաբերյալ ոչ մեկի հետ չի խոսում: Զրուցում է միայն ընտանիքի մի քանի անդամի հետ:
Օրինակ Ռամազանի (սուրբ ամիս իսլամում) ժամանակ Էրդողանը սկսել էր օրուջը (ընթրիքին նախորդող աղոթք), ապա կիսատ թողել ու կրկին վերադարձել իր սենյակ»,- պատմել է հաղոդրավարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |