Քաղաքական11:07, 15 Ապրիլ 2024
Reuters. «ԱՄՆ-ն Թուրքիայի միջնորդությամբ Թեհրանին նամակ է ուղարկել»

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախքան Իրանի Իսրայելի վրա իրականացված հարձակումը ԱՄՆ-ն Թուրքիայի միջնորդությամբ Թեհրանին նամակ է ուղարկել:
Հղում անելով անանուն թուրք դիվանագետի՝ գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի նամակը վերաբերել է հարձակումը որոշակի սահմաններում իրականացնելուն:
Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Թուրքիան եղել է այն երկրների ցանկում, որոնց Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը տեղեկացրել է հարձակման մասին՝ դրանից 72 ժամ առաջ:
Հիշեցնենք, որ Իրանն ապրիլի 14-ի գիշերն էր Իսրայելի ուղղությամբ հարձակում իրականացրել՝ արձակելով շուրջ 100 հարվածային ԱԹՍ և հրթիռներ:
Այն պատասխանն էր ապրիլի 1-ին Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակմանը, որին զոհ էր գնացել 7 մարդ, որից 2-ն Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ էր, իսկ 5-ը՝ սպա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |