Քաղաքական08:43, 15 Ապրիլ 2024
Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները՝ Ֆիդան-Բլինքեն հեռախոսազրույցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Կողմերը քննարկել են Իրանի՝ Իսրայելի ուղղությամբ ապրիլի 14-ի գիշերն իրականացրած հարձակումը և դրանից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ֆիդանը հայտնել է, որ տարածաշրջանային ճգնաժամի լարման և ընդլայնման հավանականությունն անհանգստացնում է Թուրքիային:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Պաղեստինի Գազայի հատվածում ճգնաժամի ձևավորումից ի վեր Թուրքիան բազմիցս ընդգծել է դրա տարածաշրջանային բախման վերածվելու ռիսկի մասին:
Այդ համատեքստում Ֆիդանը տեղի ունեցածի պատճառ է որակել Գազայում ընթացող պատերազմն ու ընգծել անհապաղ հրադադարի հաստատման և Գազա անխափան հոմանիտար բեռների մուտքի ապահովման անհրաժեշտույթունը:
Թուրք արտգործնախարարը նշել է նաև Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրների կողմից լարվածությունը թուլացնելու նպատակով ճիշտ ուղերձներ հղելու անհրաժեշտությունը:
Բլինքենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆիդանին Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ Թուրքիայի ձեռնարկած քայլերի համար, ինչպես նաև ընդգծել ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի պաշտպանության հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |