Քաղաքական15:29, 10 Ապրիլ 2024
Թուրք ընդդիմադիր առաջնորդ. «Իսրայելի հետ առևտուրը դավաճանություն է Պաղեստինի հանդեպ»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ (CHP-ԺՀԿ) Օզգյուր Օզելը լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է Հաթայ նահանգում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին և Թուրքիայից Իսրայել որոշ ապրանքների սահմանափակման որոշմանը։
Ըստ Օզելի՝ Հաթայում անօրինական վիճակ է տիրում՝ այնտեղ մահացած մարդկանց անուններով քվեարկություն է կատարվել։ Այդ ամենի վերաբերյալ կպատրաստվի թղթապանակ և կներկայացվի Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK)։
Քաղաքական գործիչը նշել է, որ Հաթայի ընտրությունները կչեղարկվեն և կրկին կանցկացվեն հունիսի 2-ին։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից 54 անուն ապրանքների արտահանումն Իսրայել սահմանափակելու մասին որոշմանը՝ Օզելը նշել է, որ այդ մասին բազմիցս խոսել է Ռամադանի իֆթարի (պահք) ժամանակ, բայց ոչ ոք չի լսել։
«Մեկ անգամ ևս ասում ենք, որ արված քայլը փոքր, բայց կարևոր քայլ է։ Իսրայելի հետ առևտուրը դավաճանություն է Պաղեստինի նկատմամբ»,-նշել է Օզելը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |