Քաղաքական15:23, 10 Ապրիլ 2024
Թուրքիան հերքում է Իսրայելին ավիաբենզին մատակարարելու մասին լուրերը

Թուրքիայի կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել թուրքական մեդիայում լայն շրջանառություն ստացած այն պնդումների վերաբերյալ, որոնց համաձայն՝ Թուրքիան Իսրայելին ինքնաթիռի վառելիք (ավիաբենզին) է մատակարարել, որն օգտագործվել է նաև Գազայի ռազմական գործողություններում ներգրավված կործանիչների լիցքավորման համար:
«Խնդրո առարկա վառելիքն Իսրայել ուղարկված վառելիք չէ: Այն բացառապես Թուրքիայի տարածքում գտնվող օդանավակայաններում Իսրայելին պատկանող քաղաքացիական ինքնաթիռների համար վաճառված վառելիք է: Այն ինքնաթիռները, որոնք լիցքավորվել են այս վառելիքով, բացառապես ճանապարհորդական են»,- ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 9-ին էր, որ Թուրքիայից Իսրայել 54 տեսակի ապրանքի արտահանումը դադարեցման մասին որոշմանը կից ապրանքացուցակում հայտնվել էր ինքնաթիռների համար նախատեսված վառելիքը, ինչին էլ հաջորդել էին նման պնդումները:
Այս ամենն ուղեկցվել էին նաև ընդդիմադիրների հայտարարություններով, որոնցում ուշադրություն էր հրավիրվել Թուրքիայի իշխանությունների երկերեսանի քաղաքականության վրա:
Այդ հայտարարությունները հիմնականում ունեին հետևյալ ձևակերումը. «Ասում էինք, չէ՞, առևտուր էին անում»:
Իսկ Թուրքիայում գործող ընդդիմադիր «Անկախ Թուրքիա կուսակցության» ղեկավար Հուսեյն Բաշն իրադարձություններին արձագանքել է այսպես.
«Թուրքիան հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելին ինքնաթիռի վառելիք է տալիս: Թուրքիայից է ուղարկվում այն վառելիքը, որն օգտագործվում է Գազան ռմբակոծող ինքնաթիռների համար: կարծում եմ սա երկերեսանիության պես մի բան է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |