Քաղաքական10:08, 09 Ապրիլ 2024
Ֆիդան. «Որոշել ենք Իսրայելի նկատմամբ մի շարք նոր միջոցներ ձեռնարկել»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի և Իսրայելի շարունակական հարձակումների ֆոնին հանդես է եկել հայտարարություններով:
Նա հայտնել է, որ Թուրքիան ներքին որոշում ունի՝ Իսրայելի դեմ մի շարք նոր միջոցներ ձեռնարկելու մասին:
«Մեր հարգարժան նախագահի կողմից հաստատված այդ միջոցներն առանց հապաղելու, քայլ առ քայլ կայնքի են կոչվելու: Մեր համապատասխան կառույցներն այս իրավիճակի մասին կիրազեկեն հանրությանը»,-հավելել է նա:
Բացի այդ, թուրք նախարարը մեղադրել է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) Գազայում տեղի ունեցողի շուրջ նախկինում անտարբեր լինելու մեջ, ապա ընդգծել, որ չնայած այդ կառուցի հրադադարի անհրաժեշտության մասին ներկայիս որոշմանը, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները:
Ֆիդանն անդրադարձել է նաև Թուրքիայի Գազա օգնություն ուղարկելու պահանջին, որը սակայն մերժվել է Իսրայելի կողմից:
«Ինչպես գիտեք, տևական ժամանակ Հորդանանի վրայով ևս պարաշյուտով հումանիտար բեռներ էին հասցվում Գազա: Մենք էլ ներկայացրել էինք պահանջ՝ մեր ռազմաօդային ուժերին պատկանող բեռնատար ինքնաթիռներով հումանիտար գործողությունների իրականացման մասին: Այսօր տեղեկացանք, որ Հորդանանի ղեկավարության կողմից դրական արձագանք ստացած մեր պահանջը մերժվել է Իսրայելի կողմից: Արդարացում չունի այն, որ Իսրայելը խոչընդետել է սովի մատնված գազայի բնակիչներին օդային ճանապարհով բեռ ուղարկելու մեր նախաձեռնությունը: Մենք էլ ի պատասխան որոշել ենք Իսրայելի նկատմամբ մի շարք նոր միջոցներ ձեռնարկել»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |