Տնտեսական16:20, 09 Ապրիլ 2024
Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանկային փոխանցումների նոր հնարավորություններ

Ըստ թուրք վերլուծաբան Էնգին Օզերի՝ Թուրքիան և Ռուսաստանը կարող են լուծել բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները՝ ստեղծելով ֆինանսական հաստատություններ Հյուսիսային Կիպրոսում և Աբխազիայում:
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև վճարումների համար առաջացած խնդրին լուծում կա. ինչպես գիտենք, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը և Աբխազիայի Հանրապետությունը մասամբ ճանաչված երկու երկրներ են և նրանցից ոչ մեկը ներկայացվածություն չունի ՄԱԿ-ում։ Վճարումները կարելի է կատարել «МИР» վճարային համակարգի միջոցով Աբխազիայում ռուսական կողմի ստեղծած բանկում կամ Հյուսիսային Կիպրոսի ցանկացած բանկում», - «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է Էնգին Օզերը։
«Թուրքիայից փոխանցումները կկատարվեն դեպի Հյուսիսային Կիպրոսի բանկ, իսկ Ռուսաստանից՝ Աբխազիայի բանկերին։ Քանի որ «МИР» համակարգն է օգտագործվելու, դրա վերահսկումը դրսից դժվար է, իսկ գործարարներն ու ընկերությունները պատժամիջոցների վտանգի առաջ չեն կանգնում»,- պարզաբանել է թուրք փորձագետը։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Էրխովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացիներն ահաբեկում են Ռուսաստանի հետ աշխատող թուրքական բիզնեսներին և նշել, որ Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների խնդիրը դեռևս շարունակում է մնալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |