Տնտեսական14:14, 08 Ապրիլ 2024
Թուրքիայի ու Ռուսաստանի առևտրի ծավալները կտրուկ նվազել են

Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրի ծավալները զգալիորեն նվազել են ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կողմից ընդլայնվող պատժամիջոցների համատեքստում։
Այդ մասին հայտնել է «Bloomberg»-ը, որը թեմայի շուրջ զրուցել է Թուրքիայի մեքենաշինական միության ղեկավար Քութլու Կարավելիօղլու հետ։
«Կորպորատիվ սարքավորումների ոչ մի լուրջ արտադրող չի կարողանա պահպանել իր նախկին հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ՝ բանկային համակարգի և մատակարարման շղթաների վրա աճող ճնշման պայմաններում», - նշել է նա:
Նրա կանխատեսմամբ՝ 2024 թվականին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն ինժեներական սարքավորումների վաճառքը կարող է նվազել 1 միլիարդ դոլարով։
Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայի առևտրի նախարարության նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի հետ առևտուրը տարեկան կտրվածքով նվազել է 33.7%-ով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |