Քաղաքական11:05, 08 Ապրիլ 2024
Զելենսկի. «Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ»

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի հյուսիսում գտնվող Չեռնիգովի շրջան կատարած այցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հատուկ ռազմական օպերացիայի» ֆոնին Թուրքիայի միջնորդական քայլերին:
Զելենսկին, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ուկրաինային մինչ այդ տրամադրած աջակցության համար, անբավարար է համարել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Թուրքիայի քայլերը:
«Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ»,- ասել է նա:
Նա ուշադրություն է հրավիրել նաև նման միջնորդական քայլերին զուգահեռ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների վրա՝ որակելով դրանք ամուր հարաբերություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |