Քաղաքական13:05, 05 Ապրիլ 2024
Թուրքիայում ազգայնականները և Էրդողանի կուսակիցները կրակել են միմյանց վրա

Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում:
Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Չորում նահանգի Ուղուրդաղի շրջանային ղեկավարության շենքի առջև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ու «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են նաև կրակոցներով:
Ուղուրդաղի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքերով՝ ԱԶԿ-ի թեկնածուն 13 ձայնի առավելությամբ հաղթել է ԱՇԿ-ի թեկնածուին, մինչդեռ 92 ձայն էլ համարվել է անվավեր:
Արդյունքները բողոքարկելու նպատակով ԱՇԿ-ի տարածքային գրասենյակը դիմել էր Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով (YSK), բայց մերժում է ստացել։
Սա էլ հանդիսացել էր կրքերի թեժացման և հանգեցրել երկու կուսակցության անդամների միջև բախման:
Ոստիկանության միջամտությունից հետո է միայն հաջողվել վերջ տալ անկարգություններին: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն, հայտնաբերվել են դատարկ պարկուճներ:
Նշենք, որ 2023-ի մայիսյան համապետական ընտրություններում ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի կողմից ստեղծվել էր «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, որն էլ հավաքել էր ձայների մեծամասնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |