Քաղաքական10:39, 05 Ապրիլ 2024
Ահաբեկչության դեմ պայքարն ու F16-ը՝ Ֆիդան-Բլինքեն հանդիպման օրակարգում

Ապրիլի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ:
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ում նոր գլխավոր քարտուղարի ընտրությանը, F-16 կործանիչների վաճառքի գործընթացին, Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և նրանց կողմից PKK-ի հետ նույնացվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) դեմ պայքարում ԱՄՆ-ից ունեցած ակնկալիքներին վերաբերող հարցեր:
Օրակարգում է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ կատարելիք այցը և մի շարք այլ հարցեր: Հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ:
Նույն նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում Ֆիդանի և Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի միջև: Քննարկվել է ահաբեկչության դեմ պայքարն ու ռազմարդյունաբության ոլորտում համագործակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |