Քաղաքական09:20, 03 Ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել Սիրիայում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակումը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել կապված ապրիլի 2-ին Սիրիայում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է դեսպանատան թիրախավորումը և իր անհանգստությունն հայտնել այդ առիթով:
«Մեզ անհանգստանում է այն, որ խնդրո առարկա գործողությունը կվերածվի բախման, որն իր ազդեցությունը կունենա ամբողջ տարածաշրջանում»,-ասվել է հայտարարության մեջ:
Նաև ընդգծվել է, որ այդ հարձակմամբ Իսրայելը վերջին ժամանակահատվածում իր կողմից իրականացված միջազգային իրավունքի խախտումների թվին ևս մեկն է ավելացրել:
Բացի այդ, թուրքական գերատեսչությունը հրավիրել է դեպքի հետ առնչվող բոլոր կողմերին գործել ողջախոհ և չափավոր կերպով:
Հիշեցնենք, որ Իսրայելի հրթիռակոծման հետևանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 2 գեներալ և 6 սիրիացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |