Քաղաքական14:40, 02 Ապրիլ 2024
ԺՀԿ ղեկավար. «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, դա կրկին ժողովուրդն է որոշելու»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը անդրադարձել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներին:
Նա ընգծել է, որ իր կուսակցության հավաքած քվեները միայն ԺՀԿ-ի քվեները չեն, դրանում թե՛ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP), թե՛ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-DHP), և թե՛ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարության» կուսակցության (DEM) ձայները կան:
Օզեը հայտարարել է նաև, որ մտադրություն չունեն արտահերթ համապետական ընտրությունների կոչ անելու:
«Մարդիկ ցանկանում են զգուշացնել կառավարությանը: Եթե ես ընտրություններում հաղթելուց հետո ասեմ «Սա անվստահության քվե է, գնա՛ արտահերթ ընտրությունների», ինձ վստահած ԱԶԿ-ականների և ԱՇԿ-ականների հանդեպ անարդար կլինեմ:
Եթե լինեն արտահերթ ընտրություններ, դա կրկին ժողովուրդն է որոշելու»,-հավելել է նա
Հիշեցնենք, որ մարտի 31-յան ՏԻՄ ընտրություններում 2.28 տոկոսով էր ԺՀԿ-ն առավելության հասել իշխող ԱԶԿ-ի նկատմամբ՝ հավաքելով քվեների 37.77 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |