• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 12:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:55, 02 Ապրիլ 2024

Թուրք հոդվածագիրը Թուրքիայի համար առաջիկա 2 տարում վատ տնտեսական վիճակ է կանխատեսում

Թուրք հոդվածագիրը Թուրքիայի համար առաջիկա 2 տարում վատ տնտեսական վիճակ է կանխատեսում

Թուրքական «Gazeteduvar» թերթի հոդվածագիր Սուլեյման Քարանը հրապարակած հոդվածում անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո առաջիկայում տեղի ունենալիք ոչ քաղաքական պրոցեսներին: 

Իր «Անցած լինի, ինլֆյացիան (գնաճը) թռնելու է» հոդվածում հեղինակը նշելով, որ մարտի 31-յան ՏԻՄ ընտրություններն անակնկալի բերեցին բոլորին, իսկ իշխանությունները մեծապես տուժեցին, Թուրքիայի համար 
առաջիկա 2 տարում կանխատեսել է վատ տնտեսական վիճակ: 

Ըստ այդմ՝ շուտով առանց այդ էլ արժեզրկման մեջ գտնվող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, որը մինչ 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 դոլարի դիմաց հասնում էր մինչև 25-ի, այժմ մինչև տարեվերջ կարող է հասնել 40-ի: 

Իսկ ինֆլյացիան, չնայած ընթացիկ տարվա մայիսին նվազելով, տարեվերջին կարող է հասնել շուրջ 70 տոկոսի: 

«ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտգամբային ելույթի (Թուրքիայում հայտնի է որպես «Balkon Konuşması», որը տեղի է ունենում Անկարայում գտնվող ԱԶԿ-ի գլխամասի պաշտգամբից) վերջում հնչեցրած խոսքերն ավետաբերն են այն բանի, որ տարեվերջին լուրջ խնայողական քաղաքականության ենք բախվելու և մի քանի օրվա ընթացքում սկսելու ենք ցավազրկող դեղեր խմել: 

Այստեղ հիշեցնեմ նաև, որ թե՛ միջնաժամկետ ծրագիրը (
OVP), թե՛ Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) սպասումներից ոչ մեկը չի կարողանալու արդարացվել»,-նշել է Քարանը:

Բացի այդ, հոդվածի հեղինակը գուժել է Թուրքիայում գործազրկության հետագա բարձրացման մասին, նաև հայտնել, որ առաջիկայում սպասարկման ոլորտում արդյունաբերության ոլորտից ավելի շատ աշխատատեղեր կարող են լինել:

Աղբյուր`    gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի
11:39, 14 օգոս
Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել
15:29, 13 օգոս
Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}