Քաղաքական15:36, 02 Ապրիլ 2024
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում 3 կուսակցություն քվե է կորցրել, իսկ 4 կուսակցություն՝ ավելացրել

Թուրքիայում 2024-ի մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում 3 կուսակցություն 2019-ի ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքների համեմատ քվե է կորցրել, իսկ 4-ը՝ իր օգտին հավաքել:
Ըստ այդմ՝ ձայներ են կորցրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-DHP), «Լավ» (İyi) և «Երջանկություն» (Saadet) կուսակցությունները, իսկ իրենց օգտին ձայներ են ավելացրել գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP), «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) և «Մեծ միություն» (BBP) կուսակցությունները:
Ավելին, 2019-ի ՏԻՄ ընտրություններին չմասնակցած «Կրկին բարօրություն» կուսակցությունը ԺՀԿ-ից և ԱԶԿ-ից հետո եղել է 3-րդ ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունը:
Ինչպես նշվում է թուրքական մեդիայում, ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ 2019-ի ՏԻՄ ընտրություններում մասնակցությունն ավելի բարձր է եղել:
Ընտրողների թիվը 2019-ի համեմատ 2024-ին աճել է 4.300.000-ով, սակայն սրան ի հակառակ քվեարկությանը մասնակցողների թիվը նվազել է 85.000-ով, իսկ վավեր ձայներինը՝ շուրջ 400.000-ով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |