• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 12:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական18:21, 01 Ապրիլ 2024

Թուրքիայի և Վրաստանի առևտրաշրջանառությունը հասել է 3 մլրդ դոլարի

Թուրքիայի և Վրաստանի առևտրաշրջանառությունը հասել է 3 մլրդ դոլարի

Անկարայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ջանջգավան հարցազրույցի ընթացքում անդրադարձել է գլխավորապես երկու երկրների միջև հարաբերություններին, այդ թվում` առևտրային հարաբերություններին։

Ըստ դեսպանի՝ Թուրքիան Վրաստանի համար հարևան և բարեկամ երկիր լինելուց բացի նաև ռազմավարական գործընկեր է։ Ջանջգավան նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում շարունակում են հաջողությամբ զարգանալ։

«Մեծ գոհունակությամբ ուզում եմ հայտնել, որ մեր  հարաբերությունները երկկողմ մակարդակում չտեսնված առաջընթաց են ապրում։Դրա հետ մեկտեղ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական և այլ որոտներում համագործակցությունը և հումանիտար համերաշխությունը շարունակվում են գործել անխափան»,- նշել է դեսպանը։

Հիշատակելով փետրվարի 6-ին Քահրամանմարաշում (պատմ․ Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, դեսպանը նշել է, որ Վրաստանը առաջին երկրների շարքում էր, որ օգնության ձեռք մեկնեց Թուրքիային։

Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցությանը, Ջանջգավան նշել է, որ Թուրքիան և Վրաստանը համագործակցում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (BTK), Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի (BTC), Տրանս Անատոլիական գազատարի (TANAP), Բաքու-Թբիլիսի-Էրզրում բնական գազատարի տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերում։

Դեսպանը նաև նշել է, որ Թուրքիան համարվում է Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը և երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը նպաստել է այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը։ 2021-ին Վրաստանում թուրքական հումքով արտադրանքը սկսել է վաճառվել եվրոպական շուկաներում և հույսեր կան, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները կբարձացվեն այլ մակարդակի։

Դեսպանի խոսքով, 2023-ին Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 3 մլրդ դոլարի և հավելել է, որ Թուրքիայի ու Վրաստանի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։

Խոսելով ներդրումների մասին, դեսպանը նշել է, որ թուրքական ներդրումները Վրաստանում հասել են 200 միլիոն դոլարի, իսկ Վրաստանում գործող թուրքական ընկերությունների թիվը հասել է 2500-ի։

Անդրադառնալով երկրների միջև թռիչքներին, դեսպանը նշել է, որ Անկարայից, Ստամբուլից և Անթալիայից շաբաթական 72 չվերթ է իրականացվել դեպի Վրաստանի Թբիլիսի, Քութայիսի և Բաթումի քաղաքներ թուրքական «Turkish Airlines»-ի, «Pegasus»-ի և «Anadolu» ավիաընկերությունների  միջոցով։ Այս տարի «Turkish Airlines»-ը միայն Թբիլիսի շաբաթական թռիչքների թիվը կհասցնի 32-ի։

2022 թվականի համեմատ 2023 թվականին Վրաստան այցելուների թիվն աճել է 50%-ով, և Թուրքիայից Վրաստան է այցելել 1 միլիոն 400 հազար մարդ, իսկ Թուրքիայից Վրաստան այցելուների թիվը կազմել է այս ցուցանիշի 20%-ը։

Անդրադառնալով տարածաշրջանին Ջանջգավան նշել է․  «Թուրքիան  անհրաժեշտ ջանքեր է գործադրում դրականորեն նպաստելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և պաշտոնական Թբիլիսին այդ դիրքրոշմանը մեծ նշանակություն է տալիս։ Վրաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցել բոլոր այն նախաձեռնությունների հետ, որոնք կամրապնդեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։

Դեսպանի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Թուրքիան  վերածվել է հարթակի։

 

Աղբյուր`    internethaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի
11:39, 14 օգոս
Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել
15:29, 13 օգոս
Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}