Տնտեսական15:23, 29 Մարտ 2024
Արաբա-իսրայելական պատերազմի պատճառով Թուրքիայի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 34%-ով

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրի ծավալների տվյալները։ Նշվում է, որ երկրների միջև շարունակվում են առևտրային հարաբերությունները, բայց ընթացող պատերազմի պատճառով նախորդ տարիների համեմատ նկատվում է նվազման միտում։
Մասնավորապես նշվում է, որ 2023-ի հոկտեմբերից 2024-ի փետրվար ընկած ժամանկահտվածում Իսրայելից Թուրքիա ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 47%-ով՝ հասնելով 584 մլն դոլարի։ Իսկ Թուրքիայից Իսրայել արտահանումը նվազել է 28․5%-ով՝ հասնելով 1մլրդ 686 մլն դոլարի։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 34%-ով կազմելով ՝ 2 մլրդ 452 մլն։
Նշվում է, որ Թուրքիան Իսրայել է արտահանում ցեմենտ և պողպատ, իսկ Իսրայելի նավթային կարիքների մեծ մասը Թուրքիայի տարածքով ապահովում է Ադրբեջանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |