Քաղաքական11:53, 25 Մարտ 2024
Էրդողան. «Թուրքայից և մի քանի այլ երկրներից բացի ուրիշ խոսող չկա Իսրայելի դեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Haliç Congress Center»-ում տեղի ունեցած ավանդական «իֆթարի» ծրագրի շրջանակներում ունեցած ելույթին անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին:
Իֆթար - ընթրիք Ռամադանի՝ իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում:
Թուրքիայի ղեկավարը Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և միջազգային կազմակերպություններին մեղադրել է այն բանի համար, որ նրանք ինչպես հարկն է չեն արձագանքում Գազայում տեղի ունեցող իրադարձություններին և բավարարվում են միայն հասարակ կոչերով։
Իսկ Իսրայելի գործողություններն Էրդողանը որակել որպես ցեղասպանական գործողություններ: Նա նաև դժգոհել է, որ Թուրքիայից ու մի քան այլ պետություններից բացի ուրիշ խոսող չկա Իսրայելի դեմ։
«Որպես Թուրքիա՝ տարածաշրջանում ունեցած մեր բարեկամների հետ համագործակցելով փորձում ենք օգնել Գազայի հալածյալներին և թեկուզ մի փոքր մեղմել նրանց ցավը»,- ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |