Քաղաքական12:57, 19 Մարտ 2024
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը կոչ է արել Էրդողանին դադարեցնել առևտուրն Իսրայելի հետ

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն սոցհաշվում կատարած գրառմամբ քննադատել է Էրդողանին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ պաշտոնական Թուրքիայի ունեցած դիրքորոշմանը զուգահեռ վարվող քաղաքականության համար:
Նա, հիշեցնելով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «One minute» անունով հայտնի ելույթի մասին, ասել է.
«Tweet մի՛ արա, առևտուրը դադարեցրու՛»:
Քարամոլլաօղլուն նկատի է ունեցել հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման ֆոնին Թուրքիա-Իսրայել առևտուրը դադարեցնելու անհրաժեշտությունը և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ չնայած Էրդողանի՝ Պաղեստինի հարցում ունեցած դիրքորոշման, հնչում են միայն խոսքեր, իսկ գործողությունները մղվում ետին պլան:
Հիշեցնենք, որ 2009-ին Էրդողանը մասնակցել էր Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որտեղ խիստ քննադատության էր ենթարկել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, ով պաշտպանել Էր Իսրայելի դիրքորոշումը 2008-ին Գազայի հատվածում «Ձուլված կապար» գործողության անցկացման մասով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |