Տնտեսական09:47, 19 Մարտ 2024
Ադրբեջանական SOCAR ընկերությունը Թուրքիայում ներդրումների նոր ծրագիր է մշակում

Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական «SOCAR» ընկերության «SOCAR Türkiye» քույր կազմակերպության ղեկավար (CEO) Էլչին Իբադովն անդրադարձել է ընկերության կողմից Թուրքիայում ծավալվող գործունեությանը։
Նա ընդգծել է, որ ընկերությունը գործում է ավելի քան 15 երկրում, սակայն ամենաշատ ներդրումներն անում է Թուրքիայում:
«Ընկերությունը 15 տարում շահառու կողմերի հետ շուրջ 18.3 մլրդ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում, ինչով էլ արտաքին ուղղակի ներդրումներում հանդիսանում է ամենախոշոր ներդնողը»,-ասել է նա:
Անդրադառնալով նավթաքիմիական առևտրին, էլեկտրաէներգիայի և բնական գազի արտահանմանը՝ Իբադովը հայտարարել է դրանց ծավալները մեծացնելու մտադրություն կա։
«Մեր օրակարգում են աճին միտված այնպիսի նախագծեր, որոնք կապված են միջազգային նավթաքիմիական առևտրի, էլեկտրաէներգիայի և բնական գազի արտահանման աճի, լոգիստիկ և պահեստավորման անվտանգությունը մեծացնող ներդրումների կատարման և կայուն ավիացիոն վառելիքի գործառնությունների հետ:
Նոր ժամանակաշրջանում աշխատում ենք «Master Plan» անունը ստացած գլխավոր նախագծի վրա, որը ենթադրում է մեր կողմից Թուրքիայի էներգետիկ դեֆիցիտի կարևոր բաղադրիչներից մեկում՝ նավթաքիմիական ոլորտում, մեր փորձի լույսի ներքո նոր ներդրումների այլընտրանքների գնահատումը»,- հավելել է Իբանովը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |