Քաղաքական15:41, 13 Մարտ 2024
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը կմեկնի Պաղեստին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Նա հիշեցրել է, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հարձակում է իրականացրել Իսրայելի տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, ապա ընդգծել.
«Կապ չունի թե ով է դա իրականացնողը: Կեսգիշերին անմեղ մարդկանց վրա հարձակվելը ահաբեկչական հարձակում է: Այն, ինչն արել է ՀԱՄԱՍ-ը, ահաբեկչական գործողություն է»:
Ապա նաև նույնությամբ, սակայն այս պարագայում պետական մակարդակով ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրել Իսրայելին և երկուստեք գործողությունները վերագրել ցեղասպանական:
«Երկուսին էլ քննադատում եմ»,-ասել է նա:
Բացի այդ Օզելը հայտարարել է, որ եթե փոփոխություններ չլինեն օրակարգում, ապրիլի 15-ին նա պատրաստվում է մեկնել Պաղեստին:
Նա նաև կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Պաղեստինի խնդրի լուծման հարցում, այն է՝ 1967թ-ի սահմանների հիման վրա անկախ Պաղեստին պետության հիմնումը, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |