Քաղաքական16:46, 12 Մարտ 2024
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը կոչ է արել Էրդողանին դադարեցնել առևտուրը Իսրայելի հետ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելը խոսել է մարտի 31-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից:
Նա ընդգծել է, որ նախընտրական փուլում իշխանական շրջանակներում անհանգստություն, վախ և նյարդայնություն է նկատվում, ինչն էլ նրանց ստիպում է սխալը սխալի ետևից անել։
Բացի այդ Օզելը, խոսելով Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակից, կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել Իսրայելի հետ իրականացվող առևտուրը՝ զուգահեռաբար քննադատելով նրան:
«Պաղեստին բառն անդադար հնչեցնողների և Իսրայելի միջև առևտուրը կրկնակապատկվել է: Եթե ցանկանում ես, որ ճնշումներն ավարտվեն, նախևառաջ պետք է դադարեցնես Իսրայելի հետ իրականացվող առևտուրը»,- ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |