Տնտեսական13:56, 07 Մարտ 2024
Թուրքիան աշխարհում ծայրահեղ հարուստների թվով ամենաբարձր աճ ունեցող երկիրն է

Համաձայն անշարժ գույքի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանական խորհրդատվական ընկերության կատարած ուսումնասիրության՝ Թուրքիան դարձել է աշխարհում ծայրահեղ հարուստների թվով ամենաբարձր աճ գրանցած երկիրը: Չնայած շատ երկրներում տնտեսական անորոշություններին՝ ծայրահեղ հարուստ անհատների թիվն աճել է:
Թուրքիան, որը պայքարում է բարձր գնաճի և եկամուտների անհավասարության դեմ, իր տեղն է գտել ցուցակում։ Մեծ Բրիտանիայում գործող «Knight Frank» անշարժ գույքի խորհրդատվական ընկերությանց պատրաստած զեկույցը ցույց է տալիս, որ գերհարուստ անհատների թիվն աշխարհում անցյալ տարի աճել է 4․2%-ով, ընդ որում Մերձավոր Արևելքը 6․2% աճով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ ԱՄՆ-ից հետո։
Ըստ Wealth Report 2024-ի տվյալների՝ Թուրքիայում 30 միլիոն դոլարից ավելի ունեցվածք ունեցող ֆիզիկական անձանց թիվը հասել է 1932-ի։
Նախորդ տարվա հետազոտություններում այդ ցուցանիշը 1761 էր, ինչը ցույց է տալիս Թուրքիայում ծայրահեղ հարուստների թվի 9․7 տոկոսանոց աճ կա։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում 9․7 տոկոսով ավելացել է ծայրահեղ հարուստ անհատների թիվը։ 2022 թվականին 30 միլիոն դոլարից ավելի ակտիվներ ունեցող ֆիզիկական անձանց թիվը կազմել է 1761, մինչդեռ 2023 թվականին այս ցուցանիշըէ 1932 էր։
Թուրքիայից հետո ԱՄՆ-ն՝ 7․9%-ով, և Հնդկաստանը՝ 6․1%-ով, աճել են ծայրահեղ հարուստ անհատների թվով։
Մինչև 2028 թվականը կանխատեսվող աղյուսակում Թուրքիան 42.9 տոկոս աճով զբաղեցնում է 3-րդ տեղը՝ Հնդկաստանից և Չինաստանից հետո։
Համաձայն 2024 թվականի Wealth Report-ի տվյալների՝ 30 միլիոն դոլարը գերազանցող ակտիվներով ֆիզիկական անձանց ամենաշատ թվով երկիրը Միացյալ Նահանգներն է՝ 225,077 մարդ: իսկ ամբողջ աշխարհում գերհարուստների համաշխարհային թիվը կազմում է 626.619։
Աշխարհում ծայրահեղ հարուստ անհատների թվով առաջին տեղերն զբաղեցնող երկրներն են՝
1. ԱՄՆ՝ 225․077 մարդ
2. Չինաստան՝ 98․551 մարդ
3. Գերմանիա՝ 29․021 մարդ
4. Կանադա՝ 27․928 մարդ
5. Մեծ Բրիտանիա՝ 23․072 մարդ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |