Քաղաքական10:18, 06 Մարտ 2024
Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ իր երկրին աջակցելու համար

Մարտի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երկկողմ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Աբասը, խոսելով միջազգային համակարգում Պաղեստինի զբաղեցրած դերի մասին, նշել է, որ երկրին միջազգային պաշտպանություն ապահովելու համար գործադրվող ջանքերը պետք է ամրապնդվեն:
«Մենք ցանկանում ենք, որ Պաղեստինը դառնա Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) մշտական անդամ և դա կատարվի ՄԱԿ անվտանգության խորհրդի (ԱԽ) որոշման համաձայն»,-հավելել է նա:
Բացի այդ, Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Պաղեստինի խնդրի և դրա իրավական պահանջի շուրջ մշտապես ցուցաբերած աջակցության համար:
Նման խոսքեր է հնչեցրել նաև Պաղեստինի և Գազայի հատվածի բնակիչներին տրամարդված օգնության համար:
«Թուրքիան Պաղեստինի ժողովրդի նկատմամբ պատմական եղբայրության հիման վրա ստանձնած իր ամբողջ պարտականությունը կատարում է լավագույնս»,-ասել է նա:
Նշենք, որ Աբբասի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 120.000 պաղեստինցի է վիրավորվել և սպանվել, իսկ Իսրայելի կողմից իրականացվող հանցագործությունները նույնությամբ շարունակվում են իրականացվել Արևմտյան Ափին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |