Քաղաքական18:26, 05 Մարտ 2024
Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմին միտված երկխոսություն

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները խոսել են Թուրքիա-ԱՄՆ «Ռազմավարական մեխանիզմին միտված երկխոսության» և դրա շրջանակներում առաջիկայում տեղի ունենալիք հանդիպումների վերաբերյալ:
Նրանք նշել են, որ մեխանիզմը կարող է հեռանկարայաին և դրական օրակարգ ստեղծելու հնարավորություն ընձեռել:
Բացի այդ հայտնել են, որ քննարկվելու են մի շարք տարածաշրջանային հարցեր, որոնք կապված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Իսրայելի, Պաղեստինի Գազայի հատվածի և Հարավային Կովկասի հետ:
Օրակարգում են լինելու նաև ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցությանը և տնտեսությանը վերաբերող հարցեր:
Պաշտոնյաները պատասխանել են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշման, ինչպես նաև նրանց օգնության տրամադրելու վերաբերյալ հարցին:
«Մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի թուրք ժողովուրդն ահաբեկչությունից պաշտպանված լինի: Այս ամենը մենք անում ենք որպես դաշնակից: Մենք փորձում ենք հասկանալ, թե այս հարաբերությունում որ ուղղությամբ ենք ցանկանում շարժվել»:
Ապա նաև պատասխանել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների համաձայնագրի վերաբերյալ հարցին, որում ընդգծել են գործարքի ծայրահեղ կարևոր նշանակությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ուժի տեսանկյունից:
«Երբ նայենք առաջ, կարող են ի հայտ գալ նաև այլ ճանապարհներ, թե ինչպես ենք համագործակցելու ռազմարդյունաբերության, դրանց դժվարությունների հաղթահարման և վերափոխման հարցերում»:
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև «Ռազմավարական մեխանիզմին միտված երկխոսությունը» մեկնարկելու է մարտի 7-ին, ավարտվելու՝ մարտի 8-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |