Քաղաքական15:17, 01 Մարտ 2024
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է հանդիպել Երևանում

Մարտի 1-ին Թուրքիայում մեկնարկած «Անթալիայի դիվանագիտական ամենամյա ֆորումի» շրջանակներում կազմակերպվել է «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Քըլըչը, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նշել է, որ այդ գործընթացում ունեցած անհաջող փորձերից պետք է դասեր քաղել և կենտրոնանալ դրական դեպքերի վրա:
Ապա նաև հավելել, որ եթե տեղի ունեցած անհաջողություններից դասեր չքաղվի, հարաբերությունների կարգավորման գործընթացում ներդրված ջանքերն ապարդյուն կլինեն:
Բացի այդ Քըլըչն ընդգծել է, որ թուրքական կողմը ընկալում է առկա պրոցեսի բարդությունը և նշել, որ անվտանգության հարցերի վերաբերյալ ինչ-որ լուծման հասնելը չի կարող ստացվել արագ:
«Բոլոր հարցերի շուրջ հնարավոր չէ հասնել միակարծության: Այդ իսկ պատճառով համապատասխան պայմանների համար (բանակցությունները շարունակելու նպատակով-խմբ.) կարող ենք մի կողմում թողնել այդ խնդիրները և վերադառնալ ակտուալ հարցերի»,-ասել է թուրք դիվանագետը:
Բանակցային գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նմանատիպ գործընթացը դիտարկել է հնարավոր թե Հայաստան-Թուրքիա և թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար:
Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է նաև հանդիպել Հայաստանի մայրաքաղաք Երևանում և իր խոսքով՝ «դրանից պատմական իրադարձություն կերտել»:
Նման առաջարկով թուրք դիվանագետը հանդես է եկել՝ Հարավային Կովկասում կոմունիկացիաների բացման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս:
Ի պատասխան Քըլըչի առաջարկին՝ Ռուբինյանն ասել է. «Շատ լավ, մենք այսօր ավելի ուշ կքննարկենք դա Ձեզ հետ և կորոշենք թե երբ և որտեղ կհանդիպենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |