Քաղաքական13:18, 01 Մարտ 2024
147 երկրի մասնակցությամբ մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը

Մարտի 1-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է դիվանագիտական ամենամյա համաժողովը: Մասնակցում է ընդհանուր առմամբ 4.451 մարդ, որից 19-ը տարբեր երկրիների կառավարությունների ղեկավարներ, 73 նախարար և 57 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:
Համաժողովի մասնակիցները հրավիրվել են 147 երկրից: Նրանց մասնակցությամբ և ներկայությամբ անցկացվելու է 52 պանելային քննարկում:
Օրակարգում ներառված է «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի փոխարտգործախարար Լաշա Դարսալիան և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հրավեր չի ուղարկվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին և Սիրիայի նախագահ Բաշար Հաֆեզի ալ-Ասադին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |