Տնտեսական15:58, 29 Փետրվար 2024
2023-ին Թուրքիայի տնտեսությունը 4.5% աճ է գրանցել

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ին Թուրքիայի արդյունաբերության հիման վրա հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տվյալները:
Ըստ այդմ՝ Թուրքիայի տնտեսությունը 2023-ին 2022-ի համեմատ աճել է 4.5 տոկոսով, իսկ կոնկրետ վերջին եռամսյակում աճը կազմել է 4 տոկոս:
Բացի այդ 2023-ի ՀՆԱ-ն 2022-ի համեմատ աճել է 75 տոկոսով՝ հասնելով ավելի քան 26 տրլն լիրայի (թուրքական ազգային արժույթ), ընդ որում վերոհիշյալ ՀՆԱ-ի աճը ձևավորվել է ընթացիկ գների հիման վրա կատարված հաշվարկների արդյունքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության «Ֆինանսական աճի ակնկալիքների» վերաբերյալ իրականացված հարցման մասնակից տնտեսագետները 2023-ի 4-րդ եռամսյակի համար կանխատեսում էին 3.97 տոկոսանոց, իսկ ընդհանուր առմամբ 2023-ի տարեկան աճի համար՝ 4.4 տոկոսանոց աճ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |