Քաղաքական10:41, 28 Փետրվար 2024
Թուրքիան կրկնել է. «Անկախ Պաղեստին, որի մայրաքաղաքը Երուսաղեմն է»

Թուրքիայի խորհրդարանի արդարադատություն հանձնաժողովի նախագահ Ջյունեյթ Յուքսելը խորհրդարանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) Պաղեստինի հարցով տեղի ունեցած լսումներում Թուրքիայի ելույթին:
Յուքսելը հայտարարել է, որ «Թուրքիան ԱՄԴ-ում ևս մեկ անգամ կրկնել է իր կոչը Պաղեստինում Իսրայելի օկուպացիային վերջ տալու ուղղությամբ»:
«Թուրքիան ևս մեկ անգամ կոչ է արել հասնելու կայուն և տևական լուծման, որը ենթադրում է 1967թ-ի սահմաններով սուվերեն և անկախ Պաղեստինի ստեղծումը, որի մայրաքաղաքը Երուսաղեմն է»,-հավելել է նա:
Նշենք, որ Յուքսելը, Եվրամիության խառը խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ և Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Ստամբուլի պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելի, Գերագույն դատարանի հանձնաժողովի անդամ և ԱԶԿ Դենիզլիի պատգամավոր Ջահիթ Օզքանի հետ ներկա է գտնվել լսումներին:
Հիշեցնենք, որ լսումներն անցկացվել էին «Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների բռնազավթման իրավական հետևանքները» խորագրով: Այն տեղի էր ունեցել փետրվարի 26-ին: Թուրքիայի անունից ելույթ էր ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |