Տնտեսական15:14, 28 Փետրվար 2024
Թուրքիայում 10.6 մլրդ դոլարի միջազգային ներդրում է արվել

Թուրքիայի նախագահականին կից գործող ներդրումային գրասենյակի նախագահ Բուրաք Դաղլըօղլուն Լոնդոնում մի շարք հայտարարություններ է արել: Դրանք մասնավորապես վերաբերել են Թուրքիայի ֆինանսատեխնիկական (ֆինտեխ) ոլորտում կատարված միջազգային ներդրումներին:
Նա նշել է, որ Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (EBRD) և ֆրանսիական «Truffle Capital» ընկերությունը 2-րդ անգամ են ներդրում անում թուրքական ֆինանսատեխնիկական «DG Pay» ընկերությունում:
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ ֆրանսիական հիշյալ ընկերությունը Եվրոպայում հայտնի է ֆինտեխ ոլորտում իրականացված իր ներդումներով:
«Ճանաչված հայտնի մի ֆոնդ է: Առաջին անգամ են Թուրքիայի ուղղությամբ քայլեր ձեռնարկում»,-հավելել է նա:
Բուրաքի խոսքով՝ Թուրքիան մտադիր է միջազգային ներդրումների ծավալը մեծացնել՝ Թուրքիա բերելով ընդհանուր առմամբ աշխարհում ներդրվող գումարների 1.5 տոկոսը:
Նշենք, որ 2023-ին Թուրքիայում կատարվել է ընդհանուր առմամբ 700 մլն դոլարի ներդրում ուղղված տեխնոլոգիական ստարտափերի, որից միայն 10 տոկոսն է սպառվել ֆինտեխ ոլորտում: Իսկ նույն տարում միջազգային ներդրումներն անկախ ոլորտից կազմել են 10.6 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |