Քաղաքական10:10, 27 Փետրվար 2024
Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է մեքսիկացի իր գործընկերուհու հետ

Թուրքիայի արտգործնախարարության X-ում (Twitter) տարածված հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության նախարար Հաքան Ֆիդանը Մեքսիկա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է մեքսիկացի իր գործընկերուհի՝ Ալիջիա Բարսենա Իբարրայի հետ:
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են քաղաքական, տնտեսական, պաշտպանական և մշակութային հարցերի, ինչպես նաև քննարկումներ ունեցել անօրինական ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարի շուրջ:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև «Խառը տնտեսական հանձնաժողովի» երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև «Թյուրքական համագործակցության և կոորդինացման գործակալության» կողմից Մեքսիկայում իրականացվող գործունեության վերաբերյալ:
Օրակարգից դուրս չի մնացել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումները:
Բացի այդ, նախարարները խոսել են MITKA-ի (Մեքսիկայի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Թուրքիայի, Ավստրալիայի ոչ պաշտոնական միավորում) շրջանակներում համագործակցության խորացման վերաբերյալ, ինչը կապվել է մշակութային, ակադեմիական, երիտասարադական և մի շարք այլ ոլորտներում իրականացվելիք քայլերի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |