Քաղաքական17:29, 27 Փետրվար 2024
Թուրքիայի փոխարտգործնախարար. «Չկա օրենքի մի կետ, որը Իսրայելը խախտած չլինի»

Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) «Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների բռազավթման իրավական հետևանքները» թեմայով հրավիրված լսումներին:
Այնտեղ Թուրքիայի անունից ելույթ ունենալուց հետո Յըլդըզը զրուցել է թուրքական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ: Զրույցում թուրք դիվանագետը նշել է, որ չկա օրենքի մի կետ, որը Իսրայելը խախտած չլինի:
Բացի այդ Յըլդըզն առաջ է քաշել իր տեսակետը՝ կապված Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի լուծման հետ:
«Շատ է խոսվում իրավունքից, օրենքից, սակայն երբ բանը հասնում է Իսրայելին, ցավոք, դրանք շատ վավեր չեն լինում, կամ էլ չեն համապատասխանեցվում: Իրականում խնդրի իրական լուծումը Իսրայելին միջազգային լեգիտիմության դաշտ վերադարձնելն է»:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացված հարձակումից հետո և մինչ օրս շարունակում է մնալ սրված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |