Քաղաքական18:18, 26 Փետրվար 2024
Թուրքիան քննարկում է զինադադարի դեպքում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին հյուրընկալելու հարցը

«Amwaj» մեդիան հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան քննարկում է Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հնարավոր զինադադարի դեպքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հյուրընկալելու հարցը։
Նշվում է, որ Իսրայելի կառավարությունը հրադադարի համաձայնագիր է պատրաստում, որը կներառի ՀԱՄԱՍ-ի տարբեր առաջնորդների արտաքսումն ու տեղափոխումը այլ երկրներ։ Հնարավոր երկրների թվում են Ալժիրը, Սաուդյան Արաբիան և Կատարը։
Հոդվածում շվում է, որ Իսրայելի կառավարությունը ճնշում է գործադրում Կատարի վրա՝ փակելու ՀԱՄԱՍ-ի գրասենյակը մայրաքաղաք Դոհայում և երկրից արտաքսելու պաղեստինցի առաջնորդներին ու այդ իսկ պատճառով Կատարն այլևս չի ցանկանում հյուրընկալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին։
Միևնույն ժամանակ հաղորդվում է,որ եթե Կատարը չհյուրընկալի ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, ապա նրա մերձավոր դաշնակից Թուրքիան կարող է միջամտել, բայց քանի որ պաշտոնական Անկարայից որևէ հայտարարություն չկա, այդ մասին հնարավոր չէ հստակ բան ասել։
Միջանկյալ նշվում է, որ Թուրքիան արաբա-իսրայելական հակամարտության սկսվելուց անմիջապես հետո փորձում է հանդես գալ միջնորդի դերում և պատերազմի մեկնարկից 2 ամիս անց հանդիպումներ է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորնդերի հետ։
Հաղորդվում է նաև, որ պարզ չէ, արդյոք ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կընդունեն Պաղեստինից վտարումը թե ոչ ու այս փուլում որևէ ապացույց չկա, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները համաձայնել են արտաքսմանը։ Նրանք հայտարարություններում նշել են, որ վճռական են պայքարել Իսրայելի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |