Տնտեսական15:34, 26 Փետրվար 2024
Կորեական «MegaGen» ընկերությունը 15 մլն դոլարի ներդրում կանի Թուրքիայում

Թուրքական մեդիա տիրույթում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հարավային Կորեայում իմպլանտների տեղադրմամբ զբաղվող ամենահայտնի ընկերությունը՝ «MegaGen»-ը, որոշում է կայացրել ներդրում կատարել Թուրքիայի առողջապահության ոլորտում:
Թուրք լրագրողներն այս առիթվ հանդիպել են ընկերության տնօրեն, պրոֆեսոր Քվագ Բում Փարքի հետ:
«Թուրքիայի հետ ամուր կապ ունենք: Մենք արտասահմանում մեր առաջին ներդրումը որոշել ենք անել Թուրքիայում: Մեր ծրագրի համաձայն՝ ներդրումը կիրականացնենք որոշակի փուլերով, առաջին քայլով 15 մլն դոլար ենք ներդնելու, իսկ ընդհանուր առմամբ մեր նպատակը 5 տարում ներդրման ծավալը 100 մլն դոլարի հասցնելն է»,-ասել է Քվագ Բում Փարքը։
Բացի այդ, Թուրքիայում ներդրումներ են պլանավորում իրականացնել հարավկորեական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «SK Group»-ը, «Posco»-ն, «GS Group»-ը, «Doosan»-ը և «Hyosung»-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |