• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 16:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:41, 23 Փետրվար 2024

Ֆիդանը շարունակում է Գազայի օրակարգով հանդիպումները

Ֆիդանը շարունակում է Գազայի օրակարգով հանդիպումները

Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող «G20-ի անդամ պետությունների արտգործնախարարների ժողովի» ընթացում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը խոսել է աշխարհում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Մասնավորապես փետրվարի 22-ին նա ելույթ է ունեցել ժողովի շրջանակներում կազմակերպված «Համաշխարհային կառավարման ռեֆորմ» խորագրով նիստին:

Այնտեղ Ֆիդանն ուշադրություն է հրավիրել մի շարք հարցերում, մասնավորապես, Գազայի հարցում Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) կողմից դրսևորվող անգործության և այդպիսով  ՄԱԿ ԱԽ-ի կողմից կառույցի հեղինակության արատավորման վրա:

Բացի այդ, թուրք նախարարը շարունակել է ժողովի շրջանակներում մի շարք երկրների ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումների շարքը:

Նա հանդիպել է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Նշվում է, որ հանդիպման օրակարգում տեղ են գտել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգզացումները:

Ֆիդանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ընթացող պատերազում բոլոր կողմերի մասնակցությամբ դիվանագիտական լուծում կգտնվի:

Բացի այդ, հայտնել է, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում կայունության և բարօրության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Անդրադարձ է կատարվել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող հումանիտար ճգնաժամին և դրա վերացման ուղղությամբ արվելիք հնարավոր քայլերին:

Ֆիդանն առանձնազրույց է ունեցել նաև Սաուդիան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ Բին Ֆերհանի հետ:

Այս դեպքում ևս խոսվել է Գազայում տիրող իրավիճակից, ինչպես նաև քննարկվել է այդ տարածքում շտապ հրադադարի հաստատման և երկու երկրի ձևավորմամբ խնդիրը լուծելու համար տարածաշրջանային երկրների կողմից իրականացվելիք հնարավոր քայլերը:

Այս համատեքստում թուրք դիվանագետը կարևորել է մարտին Անթալիայում կայանալիք «Անթալիայի դիվանագիտական համաժողով»-ը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ տնտեսական հարաբերություններին և ռազմարդյունաբերական ոլորտում ունեցած համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի և մեքսիկացի իր գործընկերոջ՝ Ալիջիա Բարջենայի հետ:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների հաամաձայն, Ֆիդանը հանդիպել է նաև Հարավային Աֆրիկայի միջազգային հարցերի և համագործակցության նախարար Նալեդի Փանդորի հետ:

Երկկողմ զրույցում Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ ներկայացված հայցը:

Բացի այդ, մտքեր են փոխանակվել 2024-ի ընթացքում Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի կողմից Թուրքիայի իրականացվելիք պաշտոնական այցի պատրաստություններին վերաբերող հարցերի շուրջ:

Վերոնշյալ թեմաներից զատ կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններին, տնտեսությանը, առևտրին և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող թեմաների մասին: 

Հիշեցնենք, որ Ֆիդանը փետրվարի 21-ին ևս Գազայի օրակարգով մի շարք հանդիպումներ էր ունեցել՝ այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}