Քաղաքական13:48, 22 Փետրվար 2024
Թուրքիան հերքում է Իսրայելի նախագահի հայտարարությունները

Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտնել է, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, խոսքը Հերցոգի՝ «Մյունխենի անվտանգության համաժողով»-ի ընթացքում կատարած հայտարարության մասին է, որտեղ իսրայելցի պաշտոնյան նշել է, որ Գազայում իսրայելցի զինվորների կողմից «Հրեաների վերջը» վերնագրով գիրք է հայտնաբերվել:
Ըստ Հերցոգի՝ այն գրվել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավար Մահմուդ Էլ-Զահարի կողմից:
Թուրքական ինֆորմացիոն կենտրոնի սոցհաշվում կատարված գրառման մեջ ասվում է.
«Ինչպես երևում է նաև նկարում, Իսրայելի ազգային գրադարանում առկա տեղեկություններն ի ցույց են դնում Հերցոգի բացահայտ պրոպագանդան (քարոզարշավ-խմբ): Մյուս կողմից իսրայելական և արևմտյան մեդիան, առանց Հերցոգի պնդումը ճշտելու, այն ներկայացրել է միջազգային հանրությանը: Մի՛ վստահեք Իսրայելի կողմից Գազայում իրականացված հանցագործությունները քողարկելու նպատակով իրականացվող քարոզչական արշավին»:
Բացի այդ, կենտրոնը ներկայացրել է հետազոտության արդյունքներով պարզված գրքի իսկական հեղինակի մասին տվյալներ:
Ըստ այդմ՝ գրքի հեղինակը եղել է եգիպտացի գրող Աբու Ալ Ֆիդա Մուհամմադ Արեֆը: Այն գրվել է 1990-ականներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |