Քաղաքական12:18, 21 Փետրվար 2024
Թուրքիա-Հունաստան հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանի ՊՆ նախարարին

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Հունաստանի խորհրդարանի արտաքին կապերի և պաշտպանության խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նա նշել է, որ անհանգստացած է երկու երկրի միջև առկա հարաբերություններից:
«Որքան էլ, որ երկու երկրները դրական մթնոլորտ ստեղծելով, Էգեյան ծովում ջրերի հանդարտեցման (նկատի է առնվել առկա տարաձայնությունների առանց լուծելու մի կողմ դնելը-խմբ.) ուղղությամբ քայլեր իրականացնեն, ես անհանգիստ եմ»,-ասել է Դենդիասը, ապա նաև հավելել, որ չնայած վերջին ժամանակահատվածում Թուրքիայի հռետորաբանության մեղամացմանը, նրանց տեսակետներում փոփոխություն չկա:
«Թուրքիան մեղմացրել է իր հռետորաբանությունը, բայց իր դիրքորոշումը թեկուզ ինչ-որ չափով չի փոխել: Սրանից ի՞նչ հետևություն պետք է անենք: Առաջիկա 10 տարին ծրագրելիս՝ մոլորության մեջ չպետք է ընկնենք»,-ընդգծել է հույն նախարարը:
Դենդիասն այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին ժամանակահատվածում Հունաստանի բանակն ուժեղացնելու նպատակով իրականացված գնումները ճիշտ որոշում են եղել:
«Եթե դուք հավատում եք, որ մեր սահմանակից հարևանը մեզ լավագույնը ցանկացող մի երկիր է, ուրեմն, բանակն արդիականացնելու քննարկումների կարիքը չկա: Սակայն ոչ ոք այդպես չի մտածում: Մենք պետք է մեր ուժերը թարմացնենք՝ հիմնվելով նոր դարի դժվարությունների վրա»,-ամփոփել է հույն զինվորականը:
Հատկանշական է նաև այն, որ չնայած նման հայտարարություններին, Դենդիասը նշել է, որ հանգիստ մթնոլորտի շարունակակությունն իրենց առաջնահերթությունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |