Տնտեսական15:06, 21 Փետրվար 2024
Կատարն ու Թուրքիան մտադիր են խորացնել ներդրումային համագործակցությունը

Կատարի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահի առաջին տեղակալ Մուհամմեդ Բին Ահմեդ Բին Թուվար Քուվարին խոսել է Կատար-Թուրքիա տնտեսական համագործակցության մասին:
Նա ընգծել է, որ 2023-ին երկու երկրի միջև գրանցված առևտրաշրջանառության ծավալները կազմել են 4.4 մլրդ ռիալ (Կատարի դրամական արժույթ) (1.2 մլրդ դոլար):
Բացի այդ, նշել է, որ Թուրքիան կատարցի ներդրողների համար առանձնահատուկ ներդրումների կենտրոն է հանդիսանում և որ Կատարը հանդիսանում է Թուրքիայում ամենից շատ ներդրումներ իրականացնող պետություններից մեկը:
«Հաշվի առնելով՝ հատկապես երկու երկրում առկա գրավիչ ներդրումային միջավայրը և ներդրումային խթանները, ճիշտ ժամանակն է, որ կատարցի և թուրք գործարարներն ավելի շատ դաշնակցային և առևտրային գործընկերություն ձևավորեն»,-հավելել է նա:
Այս համատեքստում նա հայտարարել է նաև, որ թուրքական ընկերություններին կոչ է արել Կատարում ունեցած իրենց ներդրումներն ավելացնելու և բոլոր ոլորտներում առևտրային դաշինքներ և արդյունավետ համագործակցություն ձևավորելու նպատակով համագործակել կատարական ընկերությունների հետ:
Նման հայտարարություններով հանդես է եկել նաև Կատարում գտնվող Թուրքիայի առևտրային պատվիրակություն նախագահ Ֆարուք Քալքավանը:
Նա Կատարի հետ ունեցած հարաբերությունները հատկապես առևտրի և տնտեսության ոլորտում որակել է սերտ, հատուկ և տարբերվող:
«Մի շարք թուրքական ընկերություններ ցանկանում են մուտք գործել կատարական շուկա»,-ասել է նա:
Նշենք, որ Կատարի Թուրքիայում կատարած ներդրումները 2021-ի ավարտին կազմել են 33.2 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |