• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 16:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:25, 21 Փետրվար 2024

Թուրքիայի և Ալբանիայի միջև համագործակցության 6 փաստաթուղթ է ստորագրվել

Թուրքիայի և Ալբանիայի միջև համագործակցության 6 փաստաթուղթ է ստորագրվել

Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահականում տեղի է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Բացի այդ երկու երկրների ղեկավարների գլխավորությամբ անցկացվել է Թուրքիա-Ալբանիա բարձր մակարդակի համագործակցության առաջին նիստը:

Նիստի ավարտին Ալբանիայի և Թուրքիայի միջև ստորագրվել է 6 համաձայնագիր:

Մասնավորապես թուրքական պետական «TRT» հեռուստաալիքի և Ալբանիայի Ռադիոյի և հեռուստատեսութան (RTSH) կազմակերպության միջև համագործակցության արձանագրություն է ստորագրվել: Փաստաթղթի տակ թուրքական կողմից իր ստորագրությունն է դրել TRT-ի գլխավոր տնօրեն Զահիդ Սոբաջըն:

Թուրքիայի նախագահականին կից գործ հանրային կապերի վարչության և Ալբանիայի նախագահականին կից գործող մեդիաինֆորմացիոն գործակալության միջև մեդիայի և կապի ոլորտում համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է կնքվել: Այն ստորագրվել է Թուրքիայի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունի կողմից:

Թուրքիայի կառավարության և Ալբանիայի  նախարարների խորհրդի միջև կնքվել է փոխըմբըռնման հուշագիր, որն առնչվում է անտառների  և պահպանության տակ գտնվող շրջանների կայուն կառավարման ոլորտին: Հուշագիրը ստորագրել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն:

Ալբանիայի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև կնքվել է ռազմական միջավայրի մասին համաձայնագիր: Ստորագրվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի կողմից:

Թուրքիայի կառավարության և Ալբանիայի նախարարների խորհրդի միջև կնքվել է համաձայնագիր՝ կապված զարգացման համագործակցության և Ալբանիայում գտնվող թուրքական «TİKA» համագործակցության և կոորդինացման գործակալության վիճակի հետ:

Թուրքիայի  շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարարության և Գերմանիայի Հանրապետության զբոսաշրջության և շրջակա միջավայրի նախարարության միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է կնքվել: Այն թուրքական կողմից ստորագրել է մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:

Նշենք նաև, որ երկու երկրի միջև մեդիայի և կապի ոլորտում համագործակցության շուրջ ստորագրված փոխըմբըռնման հուշագրի կնքման մասին սոցիալական իր օգտահաշվում գրառում է կատարել Ֆահրեթին Ալթունը:

Նա նշել է, որ այն նպատակ ունի խթանելու հանրային դիվանագիտության, մեդիայի և հանրության տեղեկատվության ոլորտները:

«Մաղթում եմ հաջողություն նշված համաձայնագրին, որն ավելացնելու է մեր երկրների միջև մեդիայի և կապի ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակումը»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ալբանիայի վարչապետը փետրվարի 20-ին էր պաշտոնական այցով պատվիրակության հետ միասին այցելել Թուրքիա: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}