Քաղաքական16:56, 21 Փետրվար 2024
Թուրք լրագրող․ «Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը ձեռնտու է ՀՀ-ին»

Թուրքական «Yetkin Report» կայքի հիմնադիր, լրագրող-վերլուծաբան Մուրադ Յեթքինն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցին։
Լրագրողը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը լավ է օգտվում իր աշխարհագրական առավելություններից` հատկապես նավթից և Իրանի հետ հարևան լինելու հանգամանքից։
Անդրադառնալով Հայաստանին, Յեթքինը նշել է, որ թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը քաղաքական և տնտեսական առումով օգուտ կբերի Հայաստանին։
«Եթե Փաշինյանը և իր աջակիցները այս կամքը դրսևորեն և օգտագործեն առկա հնարավորությունները, ապա ակնկալվում է՝ Ադրբեջանի հետ մշտական կապի մեջ գտնվող Թուրքիան՝ կօգտագործի իր ազդեցությունը խաղաղության պայմանագրի ուղղությամբ»,-գրել է Յեթքինը։
Անդրադառնալով նաև գլոբալ հարցերի, լրագրողը նշել է․ «Մի կողմից՝ Ռուսաստանը, որը պատերազմ է մղում Ուկրաինայում, մյուս կողմից Արևմուտքը՝ ԱՄՆ-ն իր դիվանագիտական կշիռն է ուղղում ի աջակցություն Իսրայելի ու դա էլ հանգեցնում է նրան, որ Երևանը չգտնի այն աջակցությունը, որը ակնկալում էր Բաքվի դեմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |