Տնտեսական13:24, 20 Փետրվար 2024
Թուրքական մամուլի արձագանքը Ուկրաինա-Հունաստան համագործակցությունը

Թուրքական մամուլն անդրադարձել է Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի և Ուկրաինայի պետնախարարի հանդիպմանը Աթենքում, որտեղ կողմերը քննարկել են տրանսպորտի ոլորտում Ուկրաինա-Հունաստան համագործակցությունը։
Մասնավորապես նշվում է, որ կողմերը ցանկանում են Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգստով Ուկրաինայի հետ երկաթուղային կապ հաստատել։
Թուրքական մամուլն ընդգծել է, որ Ուկրաինան Ալեքսանդրուպոլիս նավահանգստի հարցում համաձայնության է գալիս Հունաստանի հետ այն դեպքում, երբ Թուրքիան պաշտոնական Կիևին մատակարարել է հարվածային TB2 անօդաչու թռչող սարքեր։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև լուրջ հակասություններ կան Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության շուրջ։
Հույն նախարարի խոսքով՝ Հունաստանը կաջակցի երկաթուղու անխոչընդոտ ընթացքին, տրանսպորտային ցանցերի անխափան աշխատանքին և Ուկրաինայի ու եվրոպական կապուղիների ընդլայնմանը։ Ըստ թուրքական աղբյուրի՝ Հունաստանն այլընտրանքային ճանապարհ է ստեղծում Ուկրաինայից Ռումինիա և Բուլղարիա Ալեքսանդրուպոլիս նավահանգստով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |