Տնտեսական17:41, 19 Փետրվար 2024
Իրաքը Թուրքիայի տարածքով միացված կլինի միջազգային առևտրային ցանցին
Իրաքի իշխանությունները 2023-ի մայիսին հայտարարել էին, որ ավարտին է հասցվում Իրաքի հարավում գտնվող թունելի շինարարական աշխատանքների 60%-ը։ «Զարգացման ուղի» ծրագրի շրջանակներում թունելը կապահովի ծովային և ցամաքային կապ։
Նշվում է, որ այդ թունելի միջոցով Իրաքը Թուրքիայի տարածքով միացված կլինի միջազգային առևտրային ցանցին։ Ակնկալվում է, որ թունելը, որը Պարսից ծոցը Թուրքիայի սահմանին կապող ցամաքային գծի և երկաթուղի հիմնելու նախագծի մաս է կազմում, կարևոր բեռնափոխադրող գիծ կլինի Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև ապրանքաշրջանառության իրականացման համար։
Նշվում է, որ թունելի երկարությունը կազմում է 2440 մետր, իսկ ծովի տակ գտնվող հատվածի երկարությունը 1260մ։ Այս նախագիծն առաջինն է Իրաքում և Մերձավոր Արևելքում ու թունելի ամենակարևոր խնդիրն է միացնել Բասրայի Ֆաո և Ում Քասր նավահանգիստները «Զարգացման ուղի» ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել է Բաղդադում տեղի ունեցած համաժողովում, որին մասնակցել են Բահրեյնի, Հորդանանի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի պատվիրակությունները։ Նշվում է, որ «Զարգացման ուղի» ծրագիրը ավարտին կհասցվի 2029-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Նշվում է, որ նվազեցումը կատարվել է, այն ակնկալիքով որ գնաճի դեմ պայքարելու համար դրամավարկային և հակաբյուջետային քաղաքականությունը կշարունակվի խստացվել։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ 2025-ին թուրքական արտադրության ավտոմեքենան կմտնի եվրոպական շուկա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |