Տնտեսական16:01, 14 Փետրվար 2024
Քուրդ վերլուծաբանը. «Թուրքիան պիտի վերաձևի իր հարաբերությունները հարևանների հետ»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար։ Նման կարծիք է հայտնել քուրդ քաղաքագետ, վերլուծաբան Մուստաֆա Շեֆիքը՝ նշելով, որ Թուրքիան անվտանգության ապահովման տեսանկյունից տարածաշրջանում կարիք ունի համագործակցության Էրբիլի հետ։
Միջանկյալ նշենք, որ Էրբիլն Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքն է։
«Թուրքիան շատ կարևոր դեր է ստացնձնել վերջին տարիներին, հատկապես Ուկրաինայի պատերազմից և Գազայի վերջին պատերազմից հետո։ Թուրքիան բախվել է և՛ ճգնաժամերի, և՛ մարտահրավերների, բայց ունի բազմաթիվ հնարավորություններ և ներուժ: Ուստի Թուրքիան պետք է վերաձևի իր հարաբերությունները հարևանների հետ։ Քուրդիստանը Թուրքիայի համար կարևոր հարևան է »,- նշել է նա ։
Քաղաքագետը հակված է նրան, որ Թուրքիան ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը պետք է խորացնեն համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |