Քաղաքական11:00, 12 Փետրվար 2024
Էրդողանը կմեկնի ԱՄԷ և Եգիպտոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13 կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), իսկ փետրվարի 14-ին՝ Եգիպտոս։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի կենտրոնը։
Նշվում է նաև, որ Էրդողանը փետրվարի 13-ին, որպես պատվավոր հյուր, Դուբայում կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավարում» խորագրով գագաթնաժողովին։
Թուրքիայի նախագահը կհանդիպի ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա մասնակից երկրների նախագահների հետ։
Իսկ Եգիպտոս կատարելիք այցի վերաբերյալ նշվում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների բարելավման ու բարձր մակարդակի երկկողմ համագործակցության մեխանիզմների աշխուժացման համար ձեռնարկվելիք քայլերը։
Հանդիպման ընթացքում բացի երկկողմ հարաբերություններից, կքննարկվեն նաև գլոբալ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի և Պաղեստինի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |