Քաղաքական17:32, 09 Փետրվար 2024
Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ պահանջվել է մինչև 2 տարի ազատազրկում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին արված հայտարարությունների պատճառով դատական հայց է ներկայացվել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Քըլըչդարօղլուի նկատմամբ պահանջվել է մինչև 2 տարի ազատազրկում։
«Անատոլիայի» հանրապետական գլխավոր դատախազության նախապատրաստած մեղադրական եզրակացության համաձայն՝ Բիլալ Էրդողանը պնդել է, որ Քըլըչդարօղլուն 2014 թվականի հունվարի 18-ին Ամասիայի Թաշովա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «վիրավորել է» իրեն։
Բիլալ Էրդողանը բողոք է ներկայացրել ընդդեմ Քըլըչդարօղլուի դեմ, ում պատգամավորական անձեռնմխելիությունը հանվել է վերջին ընտրություններից հետո։
Նշվում է, որ դատարանն ընդունել է դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունը։
Հիշեցնենք, որ նախկին կուսակցապետը հանրահավաքի ժամանակ դիմելով նախագահ Էրդողանին, ասել էր․ «Որդուդ հիմնադարամն ինչո՞վ է զբաղվում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |