Տնտեսական09:49, 06 Փետրվար 2024
2023-ին Թուրքիայից Իսրայել արտահանումների ծավալը գերազանցել է 5 մլրդ դոլարը

Թուրքիայի վիճակագրական ինտիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության 2023-ի հոկտեմբեր 7-յան սրացումներից հետո Թուրքիա-Իսրայել առևտրաշրջանառությունը նվազել է:
Նշվում է, որ 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիայից Իսրայել իրականացված արտահանումները 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 34 տոկոսով՝ կազմելով 1.1 մլրդ դոլար:
Իսկ Իսրայելից Թուրքիա իրականացված արտահանումները, նվազելով 58 տոկոսով, կազմել են 322 մլն դոլար:
Հատկանշական է նաև, որ չնայած թվերի նահանջող ցուցանիշներին, վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայից Իսրայել իրականացված արտահանման ծավալներում 2023-ի ցուցանիշն ամենաբարձր երեք ցուցանիշից մեկն է համարվել:
2023-ին դեպի Իսրայել արտահանումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 մլրդ դոլար:
Նշենք, որ թուրքական մեդիայում նման ցուցանիշների մասին շրջանառվող լուրերում ընդգծվում է այն փաստը, որ չնայած հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայի կողմից վարվող հակաիսրայելական քաղաքականությանը, երկու երկրի առևտրաշրջանառության ծավալներում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գրանցված նվազմանը, այն շարունակում է մնալ շոշափելի մակարդակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |