Հասարակական12:24, 06 Փետրվար 2024
Փետրվար 6-յան երկրաշարժից տուժածները պահանջել են Թուրքիայի առողջապահության նախարարի հրաժարականը
Փետրվարի 5-ին Թուրքիայի հարավային հատվածում գտվնող Հաթայ նահանգում «Լուռ երթ» է անցկացվել՝ նվիրված փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի 1-ին տարելիցին:
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ակցիայի մասնակիցները դժգոհության վանկարկումներ են հնչեցրել այն պահին, երբ ելույթի համար հնչեցվել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի և Հաթայի նահանգապետի պաշտոնում ընտրվելու նպատակով առաջադրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության թեկնածու Լյուֆթյու Սավաշի անունները:
Նշվում է, որ Քոջային և Լյուֆթյուին թիկնապահների ուղեկցությամբ դժվարությամբ կարողացել են դուրս բերել ամբոխի միջից: Նրանց դուրս գալուն զուգահեռ ոստիկանները փորձել են ճնշում գործադրել «հրաժարական» վանկարկումներով և բղավոցներով նրանց ուղեկցող մարդկանց նկատմամբ:
Երկրաշարժից տուժած ակցիայի մասնակիցները երբեմն հնչեցրել են նաև «Հաթայը մեր խնդիրն է» կոչերը: Ճնշում է գործադրվել նաև նախկինում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գյոքհան Զանի նկատմամբ:
Ընդդիմադիր լրատվականներում շրջանառվում է նաև ակցիայի մեկ այլ մասնակցի իշխանությանն ուղղված դժգության խոսքերը.
«Ասացիք օգնություն: Որտե՞ղ է օգնությունը: Կոնտեյներներում, վրաններում ապրողներ կան՝ այս անձրևի տակ, մառախուղի մեջ: Մի լի բեռնատար այն քաղաքին, որին կամայականորեն ընտրել եք: Կամայականորեն ընտրված մի քաղաքի, մի լի բեռնատար բավակա՞ն է, միթե՞»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |