Տարածաշրջան11:31, 29 Հունվար 2024
Էրդողանը ցավակցությունն է հղել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման կապակցությամբ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթին Ալթունը հայտարարություն է տարածել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ստամբուլի Սարըյեր շրջանում Սանտա Մարիա իտալական եկեղեցու վրա զինված հարձակման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սարըյեր շրջանի նահանգապետի, կաթոլիկ եկեղեցու քահանայի և Ստամբուլում Լեհաստանի գլխավոր հյուպատոսի հետ։
Աղբյուրի նշմամբ՝ Էրդողանը ցավակցություն է հղել համայնքին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում ու հայտնել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր հանցագործներին հնարավորինս արագ բռնելու համար։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոստիկանական ուժերը մոբիլիզացված են բոլոր ռեսուրսներով։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Սանտա Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 47 հոգի։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ)-ի հետ։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։
Ըստ հոդվածի հեղինակի՝ երկրների կողմից համաձայնագրի դադարեցման հիմնական պատճառն ավելի համապարփակ համաձայնագիր կնքելու ցանկությունն է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |