Միջազգային13:00, 26 Հունվար 2024
Թուրքիան գնալով կարևոր նշանակություն է ստանում ԱՄՆ-ի համար

Գերմանական «Die Welt» թերթն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատմանը։ Մասնավորապես նշվում է, որ աշխարհում, որտեղ ԱՄՆ-ն կորցնում է իր ազդեցությունը, ի հայտ են գալիս նոր ուժային բևեռներ և այդտեղ Թուրքիան գնալով կարևոր նշանակություն է ստանում։
«ՆԱՏՕ-ի համար Անկարան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Սև ծովի միջև ընկած ռազմավարական կետերում պաշտպանական տեսանկյունից անփոխարինելի է»,- նշված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԹԱՄԺ-ի հաստատումը Արևմուտքի համար հաջողության նշան չէ, այլ բացահայտում է, թե Արևմուտքը Թուրքիայի վրա ինչքան քիչ լծակ/ հաղթաթուղթ ունի։
Հոդվածում ընդգծվում է, որ յուրաքանչյուր հակամարտություն իր մեջ կրում է Թուրքիային Արևմուտքից հետ մղելու և ՌԴ-ին մոտեցնելու վտանգ և ոչ-ոք այդպիսի ռիսկի դիմել չի ցանկանում։ Մտահոգիչ ճշմարտությունն այն է, որ առանց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս գործը գլուխ չէր բերվի և Անկարան դա գիտի նույնքան, որքան Բեռլինն ու Վաշինգտոնը։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամցության համար Շվեդիային ստիպել է թանկ գին վճարել։ Մասնավորապես Ստոկհոլմը Թուրքիայի համար փոփոխել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օերնքը, իսկ Անկարան և ԱՄՆ-ն սակարկել են թուրքական F-16 նավատորմերի արդիականացման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |